Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պուտինի և Թրամփի հանդիպման՝ «մարդկության համար» վճռորոշ նշանակության մասին խոսել է Սերբիայի նախագահը

17 Օգոստոսի, 2025

default.jpg

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր՝ օգոստոսի 17-ին, ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը կարևոր է մարդկության և Եվրոպայի համար:

Վուչիչը հատուկ ընդգծեց, որ այս հանդիպումը բացառիկ նշանակություն ունի նաև Սերբիայի համար: Նրա խոսքով, եթե խաղաղությունը հաստատվի, ապա առկա լարվածությունը կնվազի կամ կվերանա, ինչը հնարավորություն կտա տնտեսական կապեր հաստատել ոչ միայն այդ երկու, այլև այլ երկրների հետ՝ միաժամանակ լուծելով բազմաթիվ այլ խնդիրներ:

«Խաղաղության հաստատումը մարդկության ամենամեծ շահն է, և մենք վստահ ենք, որ դա բխում է Սերբիայի հանրապետության շահերից։ Սա կարևոր նշանակություն ունի մեզ համար, քանի որ առկա լարվածությունը և ճնշումը մեծ մասամբ ուղղված են Սերբիայի դեմ։

Եթե խաղաղությունը հաստատվի, ճնշումը կա՛մ կնվազի, կա՛մ կդառնա պակաս ինտենսիվ, կա՛մ ընդհանրապես կվերանա, ինչը կօգնի տնտեսական համագործակցությունն ընդլայնել այս երկու և այլ երկրների հետ և լուծել առկա խնդիրները»,- ընդգծեց Վուչիչը իր ուղերձում: