Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման արդյունքների կապակցությամբ Պուտինին շնորհավորել է Ղազախստանի նախագահը

17 Օգոստոսի, 2025

default.jpg

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Տոկաևի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Ղազախստանի նախագահը շնորհավորել է ռուս գործընկերոջը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անքորիջ քաղաքում հանդիպման արդյունքների կապակցությամբ։

Նրա կարծիքով, այս բանակցությունները նպաստել են ամերիկյան կողմի համար ռուսաստանյան տեսակետը Ուկրաինայի հարցում ավելի լավ հասկանալուն, ինչը կարող է օգնել այս բարդ խնդրում ընդհանուր համաձայնություն գտնելու գործում։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համարել է Ալյասկայում տեղի ունեցած գագաթնաժողովը կարևոր քայլ՝ Ռուսաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և համաշխարհային ասպարեզում փոխըմբռնման համար։

Նա նաև ընդգծել է գագաթնաժողովի հմուտ կազմակերպումը, որը ներկայիս լարված իրավիճակում ունի մեծ քաղաքական նշանակություն։

Իր հերթին Վլադիմիր Պուտինը իր զրուցակցին տեղեկացրել է Ալյասկայում կայացած բանակցությունների վերաբերյալ որոշ մանրամասներ։

Եզրափակելով՝ Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին էներգետիկ ոլորտում կառուցողական համագործակցության համար»,- նշվում է Տոկաևի մամուլի ծառայության հաղորդագրությունում։