Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանը. “Երկու երկրների շահերից բխող հարաբերությունների հաստատման օրակարգ”

20 Հունիսի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի անդամների հետ։

Փաշինյանը կարևորել է Թուրքիա կատարած իր այցը՝ հատուկ շեշտադրելով, որ այն հնարավոր է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպումը կարևոր նշանակություն ունի՝ հույս հայտնելով, որ այն կզարգացնի երկկողմ կապերը։

Երկրի ղեկավարի կարծիքով՝ այցի հիմքում դրված են Հայաստան-Թուրքիա միջպետական կապերը, որի նպատակն է հաստատել փոխհարաբերություններ, ինչը համապատասխանում է երկու երկրների շահերին։ Վարչապետը կարևորել է նաև Թուրքիայի հայ համայնքի դերը՝ միջպետական կապերի հաստատման և երկխոսության խորացման գործում։

Վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք անդրադարձել են այսօրվա այցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղված քայլերին, տարածաշրջանային իրադարձություններին, «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը և այլ թեմաների։