Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գառնիկ Դանիելյանը՝ պարեկային ծառայության դռների փակումն ու Նիկոլ Փաշինյանի հնարավոր SMS-ը

20 Հունիսի, 2025

default.jpg

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ներկայում գտնվելով ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության գլխավոր վարչության առջև, փորձում է պարզել, թե ինչու չեն բաց թողնում երկու օր առաջ տուգանային հրապարակ տեղափոխված Սահմվել Կարապետյանի հարազատների մեքենաները։

Պարեկային ծառայության դռներն ու դարպասները փակ են, և ոչ մի արձագանք չկա պատգամավորի ու քաղաքացիների դիմումներին։

Քաղաքացին կապ հաստատեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ հայտարարելով, որ իր իրավունքները ոտնահարվում են, իսկ մեքենաները տուգանային հրապարակում են պահվում առանց պատշաճ բացատրության։

Գառնիկ Դանիելյանը բազմիցս փորձեց հեռախոսով կապ հաստատել Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հետ, սակայն պատասխան չստացավ։

«Հավանաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ է, որ Պարեկային ծառայության դռները չեն բացվում»,- նկատեց Դանիելյանը։

Վարչական շենքից դուրս գալուց հետո Դանիելյանը հայտնեց. «Նրանք ասում են, որ գործընթացներ են կատարվում, և ավելի ուշ կհայտնեն: Ես հարցնում եմ՝ ինչի՞ համար են մեքենաները տուգանային հրապարակ տարել, բայց պատասխաններ չկան։ Օրենքի հիմքերը հարցնելու դեպքում՝ նույնպես ոչ մի հստակություն չկա։ Այս մարդիկ հրաման կատարողներ են, և ավելորդ չի կարելի սպասել։

Այստեղ տեղի ունեցածը բառիս բուն իմաստով մեքենաների առևանգում է։ Նախկինում էլ նույն հիմնավորումներով մեքենաները վերցնում էին և ամիսներով պահում։ Խախտումներ կատարողներ և նրանց նման վերաբերվողներ պետք է հասկանան, որ օրենքի առաջ են կանգնելու»,- նշեց Դանիելյանը։