Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հետազոտություն. Մայաների բնակչությունը, հավանաբար, գերազանցել է 16 միլիոնը

15 Օգոստոսի, 2025

default.jpg

Թուլեյնի համալսարանի հնագետների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հին մայաների քաղաքակրթությունն ավելի լայն բնակեցում է ունեցել, քան մինչ այժմ ենթադրվել էր։ Մինչև 16 միլիոն մարդ ապրում էր այն շրջանը, որն այժմ Գվատեմալան, հարավային Մեքսիկան և արևմտյան Բելիզն են:

Journal of Archaeological Science: Reports հանդեսում հրապարակված հետազոտությունը մայաների բնակավայրերի վրա կատարված լիդար տեխնոլոգիայի օգտագործմամբ իրականացված լայնածավալ վերլուծություններից է:

Հետազոտության արդյունքները վերանայում են Կենտրոնական մայաների ցածրադիր գոտու հին բնակավայրերի բնակչության գնահատականներն ու օրինաչափությունները՝ բացահայտելով շատ ավելի բարդ ու ինտեգրված հասարակություն, քան մինչև այժմ ենթադրում էին:

«Մենք այժմ ունենք հիմնավոր ապացույցներ, որ մայաների հասարակությունն ուներ խիստ կառուցվածք՝ ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում, և շատ ավելի բարդ ռեսուրսներով ու սոցիալական կազմակերպվածությամբ, քան մինչ այժմ կարծում էին»,- ընդգծում են գիտնականները:

Թուլեյնի համալսարանի Միջամերիկյան հետազոտությունների ինստիտուտի առաջատար հեղինակ, պրոֆեսոր Ֆրանցիսկո Էստրադա-Բելլին նշում է, որ հին մայաների քաղաքակրթությունը մշտապես զարմանք է թողնում։

«2018 թվականի լիդարային վերլուծության արդյունքներից մենք սպասում էինք բնակչության չափավոր աճ, բայց 45% աճը իսկական անակնկալ էր։ Նոր տվյալները հաստատում են, թե որքան խիտ բնակեցված և սոցիալապես կազմակերպված էին մայաների ցածրադիր վայրերը նրանց քաղաքակրթության ծաղկման շրջանում»:

Գիտնականները, օգտագործելով ժամանակակից վերլուծական մեթոդներ և վերամշակված լիդարային տվյալներ, գնահատում են, որ ուշ դասական ժամանակաշրջանում (մ.թ. 600-900) 95 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որն այժմ ծածկված է արևադարձային անտառներով, բնակեցված էր 9,5-ից 16 միլիոն մարդով: