Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Առողջական խնդիրներով հիվանդանոց տեղափոխված զինծառայողը փորձաքննությամբ ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի

15 Օգոստոսի, 2025

default.jpg

Ինչպես արդեն նշել էինք, պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողները և նրա փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ անհանգստությամբ։

Այս հարցի շուրջ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես իրականացվել էր վարույթ, և նամակ էր ուղարկվել Պաշտպանության նախարարություն։ Դրանից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև Պաշտպան Անահիտ Մանասյանի ցուցումով ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց կատարել էին հոսպիտալ՝ հանդիպելու զինծառայողին։ Բուժօգնության և սպասարկման ընթացքին հետևելու համար նրանք պարբերաբար կապ են պահել բժշկական հաստատության հետ։

Նշվում է, որ օգոստոսի 14-ին զինծառայողը ենթարկվել է ռազմաբժշկական փորձաքննության, և նրա առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։