Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սերբիայում անկարգությունների հետևանքով վիրավորվել է ոստիկանության 42 աշխատակից

15 Օգոստոսի, 2025

default.jpg

Սերբիայում զանգվածային անկարգությունների հետևանքով վիրավորվել է առնվազն 42 ոստիկան, որոնցից 26-ը՝ Բելգրադում, և ձերբակալվել է 37 ցուցարար, հայտնեց հանրապետության ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։

«42 ոստիկան է վիրավորվել, այդ թվում՝ 26-ը Բելգրադում։ Սա միայն նախնական տվյալ է, և վիրավորների թիվն այդքանով չի սահմանափակվում, քանի որ մի քանի վիրավորներ ծանր են։ Գործողություններն այս պահին շարունակվում են, և 37 մարդ ձերբակալված է։ Ոստիկանության վրա դաժան հարձակումներ են կատարվել։ Բելգրադում իրավիճակը այժմ հանգիստ է և կայուն, սակայն այլ վայրերում բողոքի ցույցերը դեռ չեն դադարել։ Սերբիայում հարձակումներ են կատարվում ոստիկանության և Սերբական առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) տարածքների վրա։ Բացի Բելգրադից, լուրջ միջադեպեր գրանցվել են Նովի Սադում, որտեղ մի քանի տեղում ՍԱԿ-ի տարածքները վնասվել են»,- նշել է Դաչիչը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Դա ոստիկանության վրա վերջին տարիների ամենադաժան հարձակումներից է։ Խոսքը ֆիզիկական հարձակումների մասին է՝ քարեր նետելու, մետաղական ձողերով և փայտերով ծեծելու, ինչպես նաև հրատեխնիկական միջոցներ օգտագործելու։ Ոստիկանությունն իր վրա հարձակումը հետ մղելու նպատակով քիմիական նյութեր է կիրառել»,- ասել է իրավապահ մարմնի ղեկավարը՝ ընդգծելով, որ սա «հարձակում է պետության վրա»։