Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երեք ֆուտբոլիստ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

14 Օգոստոսի, 2025

default.jpg

Այսօրվա՝ օգոստոսի 14-ի կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց ազատել պարտադիր զինծառայությունից Հայաստանի ազգային ֆուտբոլային հավաքականի մի քանի անդամների։ Ազատման իրավունք ստացան Ալբերտ Գագիկի Խաչումյանը, Կարեն Արթուրի Մելքոնյանը և Արսեն Միքայելի Սադոյանը։

Ալբերտ Գագիկի Խաչումյանին նախկինում տրամադրված էր տարկետում՝ որը ուժի մեջ էր մինչև իր 26 տարեկանը՝ 23.06.2025 թվականը։

Կարեն Արթուրի Մելքոնյանին նախատեսված էր տարկետում մինչև 26 տարին լրանալը՝ 25.03.2025 թվականը։

Արսեն Միքայելի համար տարկետումը նախատեսված էր մինչև 26 տարեկան դառնալը՝ 16.03.2025 թվականը։