Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի ընթացակարգը հաստատվեց

14 Օգոստոսի, 2025

default.jpg

Այսօր՝ օգոստոսի 14-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց, որը սահմանում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը։

Կառավարությունը, նաև, որոշեց սահմանել օպերատորի ընտրությանը կոնսորցիումով մասնակցելու կարգը, ինչպես նաև օպերատորի հետ պայմանագիր կնքելու ընթացակարգը և մրցույթը չկայացած համարելու հիմքերը։

Ըստ ընդունված որոշման, վարչապետի նախաձեռնությամբ ձևավորված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը՝ «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» որոշման հիման վրա, պետք է երկամսյա ժամանակահատվածում հայտարարի Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթը, երբ որոշումը ուժի մեջ է։