Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

18-ամյա Անդրանիկ Չամիչյանը «Սթրայքբոլի գործով» կմնա կալանքի տակ

11 Օգոստոսի, 2025

default.jpg

18-ամյա Անդրանիկ Չամիչյանը, ով կապվում է «Սթրայքբոլի գործով», մնալու է կալանավորված։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցիալական ցանցում:

«Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Անդրանիկ Չամիչյանի նկատմամբ կալանքի վերացման մեր բողոքը։ Ինձ համար գործը այդքան աբսուրդային է, որ մեծ հույս ունեի, թե կալանքն առնվազն տնային պայմաններում կլինի։ Ցավոք, այդպես չէ»։

Այս գործով երիտասարդը բանտում մնալու է առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը»,– հայտնել է Մելիքյանը։

Վերոնշյալ 18-ամյա երիտասարդը մեղադրվում է ահաբեկչության նախապատրաստման մեջ։