Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վահե Հովհաննիսյան. «Սա ոչ թե եկեղեցու, այլ Հայաստանի խնդիրն է»

3 Հունիսի, 2025

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը իր հոդվածում անդրադարձել է պետություն-եկեղեցի հարաբերություններին՝ շեշտադրելով, որ այս իրավիճակը միայն եկեղեցու խնդիրը չէ, այլ ողջ հասարակության և պետության:

Ըստ Հովհաննիսյանի՝ սխալ է քննարկումներն ուղղել «Ի՞նչ պիտի անի եկեղեցին» հարցադրմամբ։ Իր խոսքով՝ իրական, արդյունավետ մոտեցումը մեկն է՝ «Ի՞նչ պիտի անեն աշխարհիկ կառույցները»։

«Առաջինի դեպքում բոլորս մեզ դնում ենք դիտորդի տեղ, երկրորդի դեպքում՝ դառնում ենք ակտիվ մասնակից», – նշում է հեղինակը՝ շեշտելով, որ միայն ակտիվ քաղաքացիական ու ինստիտուցիոնալ մասնակցությունը կարող է կանխել իշխանության մենաշնորհային և պառակտող գործողությունները։

Հովհաննիսյանը ընդգծում է, որ աշխարհիկ կառույցները՝ քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային, մարզական, գործարար ոլորտների կազմակերպությունները և անհատները, այդ թվում՝ սփյուռքի շրջանակներից, պարտավոր են՝

  • զգալ պատասխանատվություն,
  • ձևակերպել իրենց անելիքները,
  • և կոորդինացնել իրենց քայլերը։

«Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում։ Առանց կարմիր գծերի՝ այն կանցնի վարկաբեկիչ արշավի և փորձելու է ստեղծել նոր թեմաներ՝ ներառյալ եկեղեցու պառակտումը», – նախազգուշացնում է Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով, սա ոչ թե եկեղեցու ներքին հարց է կամ իբր «եկեղեցու ռեֆորմների» խնդիր, այլ՝ ազգային նշանակության հարց, որում իշխանության քայլերին հակազդող պատասխանը պետք է գա հասարակությունից՝ ներառյալ հեղինակավոր սփյուռքյան կառույցներից ու անհատներից։

Վերջում Հովհաննիսյանը եզրակացնում է, որ իրավիճակի դիմագրավման ճիշտ մոտեցումը պահանջում է լուրջ համակարգում և հետեւողական կազմակերպվածություն։