Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԵՐԲ ՈՒԺԵՂԸ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է, ՑԱՆԿԱՑԱԾ ԱՎԱՆԱԿ ՀԱՍՆՈՒՄ է ՎԵՐՋԱԿԵՏԻՆ։

6 Օգոստոսի, 2025

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների գործողությունները քաղաքական դաշտում ավելի ու ավելի հաճախ հիշեցնում են Ուինսթոն Չերչիլի հեգնական արտահայտությունը`

«Երբ ուժեղ ձիերին արգելում են մտնել մրցարշավի դաշտ, ցանկացած էշ կարող է հասնել վերջնակետ»։

Ցավոք, այս բանաձևը կիրառվում է ոչ թե հեգնական ենթատեքստով, այլ շատ կոնկրետ քաղաքական տեխնոլոգիայի տեսքով, որի զոհն այսօր դարձել է Հանրային Ձայն կուսակցությունը և դրա առաջնորդ Արտակ Գալստյանը։

Արդեն 2.5 տարի է՝ Արտակ Գալստյանը գտնվում է անօրինական կալանքի տակ՝ շինծու քրեական գործի շրջանակներում։ Նրա հետ կալանավորված են կուսակցության ևս 10 անդամներ։

Չնայած այս ամենին, Հանրային Ձայնը կարողացավ մասնակցել 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավելի քան 10% ձայն։

Տպավորիչ փաստն այն է, որ կուսակցության ցուցակը գլխավորում էր հենց Արտակ Գալստյանը՝ որպես քաղբանտարկյալ։

Այս իրավիճակը հստակ ցուցիչ է, թե որքան բարձր է Հանրային Ձայն կուսակցության հանրային աջակցությունը։ Անկասկած է՝ եթե իշխանությունները չկիրառեին վարչական և քրեա-քաղաքական ճնշումներ, կուսակցությունը կստանար էականորեն ավելի մեծ քանակությամբ քվե, որը կարող էր լուրջ սպառնալիք դառնալ ներկայիս իշխանության համար։

Սակայն պատմությունը այստեղ չի ավարտվում։

Մեկ տարի անց սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունները կրկին անցել են հին ու արդեն տխուր հայտնի գործելաոճին։
Կալանքի տակ պահելով Արտակ Գալստյանին, ապորինի կապարակնքած պահելով կուսակցության մամուլի սրահը և գրասենյակը, իշխանությունները նպատակ ունեն բացարձակապես արհեստական խոչընդոտներ ստեղծել Հանրային Ձայն կուսակցության առաջ՝ կասեցնելով կուսակցության բնականոն գործունեությունը։

Հարկ է նշել, որ չկա գեթ մեկ իրավական նորմ, որը թուլ կտա նախաքննական մարմնին Կուսակցության գրասենյակ կամ բնակարան կապարակնքել, կամ գույք առգրավել, այն էլ առանց դատարանի որոշման և այդ ապորինությունը շարունակել 2,5 տարի։

Իշխանության այս քաղաքականությունը հստակ նպատակ ունի՝ թույլ չտալ իրական ընդդիմության մասնակցությունը ընտրություններին։

Փոխարենը, քաղաքական դաշտում մեծարվում են «ֆեյք» ընդդիմադիր կուսակցությունները, որոնք դե ֆակտո ծառայում են իշխանության շահերին։ Դրանք ներկայացվում են որպես ընդդիմություն, բայց իրականում կատարում են իշխանության ստվերային պատվերները՝ խեղաթյուրելով ժողովրդավարության և քաղաքական մրցակցության իմաստը։

Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ հասարակությունը ավելի քան երբևէ պահանջում է արդարություն, նոր քաղաքական որակ և իրական ընդդիմություն։

Հանրային Ձայն կուսակցության նկատմամբ տարվող քաղաքական հետապնդումը դարձել է լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս Հայաստանի քաղաքական համակարգի խորքային ճգնաժամը։

Հանրային Ձայնը իր գործունեությամբ ապացուցել է, որ կալանքը, խոշտանգումները, հետապնդումները չեն կարող կոտրել ոչ կուսակցության կամքը և ոչ էլ ոգին։

Հանրային Ձայնը անկախ իր արգելափակված վիճակից, անելու է առավելագույնը, որ ժողովրդին խափող և ոչ մի ավանակ 2026թ ՎԵՐՋԱԿԵՏԻՆ չհասնի։

Որից հետո էլ կանի ամեն ինչ, որ իրոք որ մի ձուկ և ոչ մի մուկ չպլստա արդարադատությունից։

Աստված պահապան հայ ազգին։

Հանրային Ձայն կուսակցություն։