Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Apple-ի ղեկավարը Թրամփին ապակյա հուշանվեր է նվիրել ոսկե պատվանդանի վրա։

7 Օգոստոսի, 2025

default.jpg

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը նվիրել է ապակյա սկավառակ՝ ընկերության լոգոյով և ոսկե պատվանդանով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Չորեքշաբթի օրը Թիմ Քուքը ներկա է գտնվել Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Apple-ը նախատեսում է առաջիկա տարիներին 600 միլիարդ դոլարի ներդրում կատարել ԱՄՆ տնտեսության մեջ։ Apple-ի ղեկավարն ավելացրել է, որ ընկերությունը շուտով Կենտուկի նահանգի գործարանում կարտադրի iPhone սմարթֆոնների և Apple Watch խելացի ժամացույցների համար օգտագործվող բոլոր ապակիները:

Ելույթի ընթացքում Քուքը Թրամփին ներկայացրել է հատուկ նվեր՝ կլոր ապակյա սկավառակ, որի վրա փորագրված են Դոնալդ Թրամփի անունը, Apple-ի լոգոն, Թիմ Քուքի ստորագրությունը և մի գրություն, որում նշվում է, որ հուշանվերը պատրաստվել է ԱՄՆ-ում։ Սկավառակն ունի պատվանդան, որը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց՝ ըստ Քուքի: