Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վարդան Ոսկանյան. Բաքվի վարչախումբը հայատյացությունը դարձրել է ներքին համախմբման գործիք

3 Հունիսի, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Telegram-յան էջում անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով համակարգված հակահայկական քաղաքականությանը՝ այն գնահատելով որպես Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից սեփական իշխանության պահպանման գործիք։

«Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակության մեջ տարբեր ծագումնաբանության հետևանք ատելությունն ուղղորդում է դեպի Հայաստան և հայություն՝ դրան ավելացնելով նաև պետական մասնակցությամբ և ուղղակի խթանմամբ գեներացվող հակահայկականության հսկայական չափաբաժին», — գրել է նա։

Ըստ Ոսկանյանի, այս երևույթն իր մեջ կրում է խորքային սիներգիա․ հակահայկականությունն Ադրբեջանում ծառայեցնում են որպես ոչ միայն արտաքին քաղաքականության հռետորաբանության առանցք, այլև ներքին համախմբման հիմնական լծակ։

«Սիներգիայի արդյունքում սա բերում է ոչ միայն նույն այդ վարչախմբի դիրքերի ամրապնդման երկրի ներսում, այլ նաև հակահայկականության և հայատյացության առանցքի շուրջ ներհասարակական համախմբման նկատելիորեն բարձր մակարդակի ապահովման», — նշել է նա։

Ոսկանյանը շեշտել է, որ այս մթնոլորտում Բաքվի բռնապետը հնարավորություն է ստանում առաջ մղելու նույնիսկ այնպիսի ծավալապաշտական ու պատմականորեն անհիմն ծրագիր, ինչպիսին «Արևմտյան Ադրբեջան» կոչվածն է, որը պարբերաբար մատուցվում է որպես Ադրբեջանի քաղաքական օրակարգի բաղադրիչ։