Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հակոբ Արշակյանը Ճապոնիայում քննարկել է հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը

3 Հունիսի, 2025

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը։ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանի հետաքրքրությունը քաղաքական, տնտեսական և խորհրդարանական փոխգործակցության խորացման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Արշակյանը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ճապոնիայի մասնակցությանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացում, ընդգծելով զբոսաշրջության, ներդրումների և մարդասիրական կապերի խորացման չօգտագործված ներուժը։

Հակոբ Արշակյանը գոհունակություն է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պետական մրցանակ է շնորհվել ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ավանդի համար։ Նա նշել է, որ «Էքսպո 2025»-ում Հայաստանի մասնակցությունը կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի մշակութային, տնտեսական, կրթական և տեխնոլոգիական ներուժը։ Այս համատեքստում կարևորվել է նաև Ճապոնիայում գործող «Թումո Գունմա» կրթական կենտրոնի գործունեությունը, որն արդեն հնարավորություն է տալիս 1500 աշակերտի՝ ձեռք բերելու ժամանակակից հմտություններ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանը։ ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման գործընթացին, ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման, հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության խթանման կարևորությունը։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ ակնկալելով կառուցողական մոտեցում նաև Բաքվից։

Հիրոյուկի Նագահաման իր հերթին ընդգծել է երկարաժամկետ խաղաղության ապահովման անհրաժեշտությունը և ողջունել Հայաստանի ջանքերը։ Նա բարձր է գնահատել «Թումո» կրթական մոդելի ներդրումը Ճապոնիայում՝ այն համարելով կարևոր ներդրում կրթական համագործակցության և երկու երկրների ժողովուրդների միջև կապերի խորացման գործում։

Նագահաման նաև նշել է, որ Ճապոնիան տեսնում է համագործակցության զգալի ներուժ բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ վերահաստատելով տնտեսական համագործակցության զարգացմանը նպաստելու պատրաստակամությունը։ Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ 2024 թ. երկրաշարժի ժամանակ ցուցաբերած կարեկցանքի և աջակցության պատրաստակամության համար։

Նագահաման տեղեկացրել է, որ Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատները վավերացրել են «Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրկնակի հարկման բացառման մասին» համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն կխթանի երկկողմ առևտրատնտեսական կապերը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր գործոն։