Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանցի պատգամավոր․ Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել «Զանգեզուրի միջանցքը»

6 Օգոստոսի, 2025

default.jpg

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամ խոսել է Ադրբեջանի համագործակցության մասին իսրայելական եւ ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև իրանցի բանտարկյալների հանդեպ կիրառվող վերաբերմունքի եւ «Զանգեզուրի միջանցք» ծրագրի վերաբերյալ, որը վտանգում է Իրանի ազգային շահերը։

Նրա պնդմամբ՝ ադրբեջանական բանտերում իրանցի կալանավորներն ենթարկվում են «անմարդկային, անօրինական եւ կողմնակալ» վերաբերմունքի, ինչը հակասում է մարդու իրավունքների մասին միջազգային օրենքներին։

Նա ընդգծեց, որ Իրանի կառավարությունը պետք է ավելի կտրուկ քայլեր տանի այս գործողությունների դեմ։

Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը զգուշացրել է «Զանգեզուրի միջանցք» ծրագրից, որը Բաքուն փորձում է իրագործել ԱՄՆ-ի եւ իսրայելական ուժերի աջակցությամբ՝ նշելով, որ դա կարող է վտանգ հանդիսանալ ոչ միայն տարածաշրջանային անվտանգության, այլեւ Իրանի շահերի համար։

Ամիր Մողադամը ընդգծել է, որ միջանցքի հարցը դեռեւս լուծված չէ, բայց դա ուշադրության կենտրոնում է, եւ ամերիկացիները փորձում են արագորեն իրագործել այն։ Նա նշեց, որ խորհրդարանը գործադրել է բոլոր միջոցները նախագիծը կասեցնելու համար, սակայն հիմնական պատասխանատվությունը ընկնում է կառավարության վրա, որը պետք է ակտիվ դիվանագիտություն օգտագործի, որպեսզի կանխարգելի Իրանի հակառակորդների ծրագրերը։