Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ադրբեջանը «հարևան երկրներից մեկին» մեղադրել է ոչ բարեկամական գործողություններում

6 Օգոստոսի, 2025

default.jpg

Ադրբեջանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, որը պայքարում է արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ, հայտարարել է, որ «հարևան երկրներից մեկի կողմից իրականացվող ոչ բարեկամական գործողությունները» Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են Facebook-ի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանձնաժողովը նշում է, որ մի շարք էջեր, այդ թվում՝ Echo of Baku, Azeri Horizon, Xəbər24, Merry you, Azerbaijan Pulse, Az insight, օգտագործվում են Ադրբեջանի տեղեկատվական դաշտին միջամտելու նպատակով։ Նրանք փորձում են «խեղաթյուրել հասարակական կարծիքը և վարկաբեկել պետության ներքին և արտաքին քաղաքական հաջողությունները»։

Նշվում է նաև, որ Facebook-ում ադրբեջաներենով ներկայացվող «մանիպուլյատիվ տեղեկատվության» հրապարակումից հետո օգտատերերը հաճախ վերահասցեագրվում են Telegra.ph տիպի հարթակներ, ինչը կարող է հանգեցնել նրանց անձնական տվյալների, ինչպես օրինակ IP հասցեները և օգտագործված սարքերը, հավաքագրմանը։

Հաղորդվում է, որ Meta ընկերությանը ուղղված դիմումների արդյունքում հնարավոր է եղել փակել Ադրբեջանի դեմ գործող էջերը։