Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բուժաշխատողների կողմից մասնագիտական դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք է հայտնաբերվել

4 Օգոստոսի, 2025

default.jpg

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ 2024-2025 թվականների ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է 14 դեպք, երբ բուժաշխատողները կեղծել են մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմներն ու վկայականները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Ընդգծվում է, որ նշված բուժաշխատողները մեծ մասամբ ստացել են շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր և դրանց հիման վրա շարունակել են իրենց մասնագիտական ծառայությունները:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեսչական մարմինը հաղորդումներ է ուղարկել իրավապահ մարմիններին:

Նույն ժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել համապատասխան մարմիններին՝ բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը դադարեցնելու, ինչպես նաև նրանց տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերը ոչ վավեր ճանաչելու համար:

Տեսչական մարմինը իր օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում որոշել է շարունակել վերահսկել բժշկական կրթության փաստաթղթերի կեղծման հնարավոր դեպքերը՝ հետագա բացահայտումներ կատարելու նպատակով։