Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՄԻՊ-ն «Վանաձոր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված անձանց հետ

2 Օգոստոսի, 2025

default.jpg

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ իր աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Այս մասին հայտնեցին ՄԻՊ աշխատակազմից:

«Քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր, ներառյալ՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործմանն առնչվող խնդիրները:

Լոռու մարզի այցի ժամանակ Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Նրանց կողմից անցկացվել են առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ:

Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված՝ քննարկումներ ընթանացին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Այցի արդյունքները մանրամասնորեն ուսումնասիրվում են Պաշտպանի կողմից, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը: Այդ հարցերը նույնպես հատուկ քննարկման առարկա կլինեն իրավասու մարմինների հետ հաղորդակցության ընթացքում»,- նշված է հաղորդագրությունում: