Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔԿՀ-ներում կատարված շինվերանորոգումներ՝ անբարեկարգ մեկուսարանների, լոգարանների և խցերի խնդիրների լուծում. ամփոփում

1 Օգոստոսի, 2025

default.jpg

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները:

Հաշվետու ժամանակաշրջանում ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում իրականացրել է լայնածավալ շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել ազատազրկված անձանց պահպանման և անձնակազմի աշխատանքային պայմանները:

Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Այսպես՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • մեկուսարանի մասնաշենքն ամբողջությամբ,
  • վարչական մասնաշենքն ամբողջությամբ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • մասնաշենքերի միջանցքներ, խաղասենյակներ,
  • 7 կացարան, 3 խուց, 3 պատժախուց,
  • 4 սանհանգույց, լոգասենյակ,
  • սննդի պահպանման սենյակներ,
  • բնակելի մասնաշենքում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատասենյակ:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 3 խուց, կարանտինային մասնաշենքի 2 խուց և միջանցքը, 2 կացարան,
  • սանհանգույց, լոգարան,
  • քննչական գործողությունների համար նախատեսված 3 սենյակ,
  • պատժախցերի, քննչական գործողությունների, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, հերթապահ մասի միջանցքները:

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • մարզասրահ,
  • լոգասենյակ,
  • սալիկապատվել են սանհանգույցի պատերը և հատակը, մոնտաժվել են ջրագծեր,
  • տեղադրվել է նոր ջրատաքացուցիչ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • կարճատև տեսակցությունների սենյակ, մանկական սենյակ, կարանտինային մասնաշենքի 2 խուց, բնակելի գոտու նախամուտք,
  • սպասասրահ, հանձնուքների ընդունման, օպերատիվ կառավարման, անձնակազմի հանգստի սենյակները,
  • կառուցվել է բժշկական քարտադարանի համար նախատեսված սենյակ:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 1 խուց, կարանտինային 3 խուց և միջանցք,
  • երկարատև տեսակցությունների սենյակ,
  • պահպանության ապահովման բաժնի աշխատասենյակներ, հանգստի սենյակ, ճաշասենյակ, նախամուտք, զինանոց, միջանցք:

«Սևան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • ջեռուցման կաթսան, ծորակներ, ցնցուղներ,
  • ամբողջությամբ փոխարինվել է 500 գծմ խմելու ջրի ջրագիծ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել են․

  • 10 խուց, երկարատև տեսակցությունների սենյակ,
  • նոր կահույքով կահավորվել է երկարատև տեսակցությունների 2 սենյակ: