Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կամչատկայում երկրաշարժի պահին 14-ամյա աղջիկ է ծննդաբերել․ երեխային ծնունդ ընդունած բժիշկը հայ է

30 Հուլիսի, 2025

default.jpg

Կամչատկայի տարածաշրջանում 14-ամյա մի աղջիկ ծննդաբերել է առողջ երեխա երկրաշարժի ժամանակ։ Այս մասին հայտնում է SHOT-ը։

Telegram-ալիքի տվյալներով, դպրոցական տարիքի աղջիկը իր 35-ամյա մոր հետ գնացել է ծննդատուն։ Այդ ընթացքում նրա կողքին եղել են անեսթեզիոլոգը և մանկաբարձը, ովքեր ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ երկրաշարժի պայմաններում անվտանգ ծնունդ ապահովելու համար։

«Բժիշկները վստահորեն գործեցին. նրանք հանգստացրին վախեցած հղի աղջկան, երբ նա սկսեց լարվել, և օգնեցին նրան հաղթահարել կծկումների փուլը, որը տեղի ունեցավ երկրաշարժի ամենաուժեղ պահին», — հայտնում է պարբերականը։

Դպրոցական աղջիկը լույս աշխարհ է բերել 2,9 կիլոգրամ քաշով մի աղջկա։ Աղջկա ընտանիքը ծրագրում է դիմել տեղական իշխանություններին՝ պարգևատրելու մասնագետներին իրենց ցուցաբերած աշխատանքի համար։ Համաձայն մեր տվյալների՝ ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը։