Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Սրբազան պայքարի» աջակից Աղվան Արշակյանի առողջական վիճակը «ՔԿՀ»-ում կտրուկ վատթարացել է

29 Հուլիսի, 2025

default.jpg

«Սրբազան պայքար» շարժման աջակից Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, երբ նրան 2 ամսով կալանքի են տեղավորել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը NEWS.am-ին։

«Աղվանի վերջույթներում ֆունկցիոնալ խախտումներ են ի հայտ եկել, նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Նա ունի գլխապտույտներ, և այժմ արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն»,– նշեց Հարությունյանը, ավելացնելով, որ առողջական այս խնդիրներն արդյունք են քաղցկեղի հետևանքների։

Արշակյանը նախկինում հաղթահարել էր քաղցկեղը, սակայն պաշտպանի խոսքերով, ներկայիս կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է։