Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Amnesty International-ը հայտարարում է, որ Ադրբեջանում տեղական անկախ լրատվամիջոց չի մնացել

28 Հուլիսի, 2025

default.jpg

Ադրբեջանում քննադատող լրագրողները հաճախ դառնում են հետապնդումների և դաժան հաշվեհարդարների զոհ: Նրանց նկատմամաբ կիրառվում են կամայական ձերբակալություններ, կեղծ մեղադրանքներ, անարդար դատավարություններ և երկարատև բանտարկություններ ծանր պայմաններում: Այս մասին հայտնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ազատ լրատվամիջոցների և այլախոհների նկատմամբ ճնշումները ուժեղացել են 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման նախաշեմին: Ադրբեջանի իշխանությունները չէին ցանկանում, որ միջազգային հանրությունը անդրադառնար երկրում մարդու իրավունքների խախտումներին կամ, որ երկրի հեղինակությունը քայքայվեր շրջակա միջավայրի անտարբերության, կոռուպցիայի կամ այլ չարաշահումների պատճառով:

Հետևաբար, իշխանությունները սկսեցին հետամուտ լինել բոլոր նրանց, ովքեր փորձել են քննադատել կառավարության գործունեությունը: COP29 համաժողովից հետո ճնշումները միա՛յն ավելացան: Հատկապես թիրախավորվեցին անկախ լրատվամիջոցների, ինչպես օրինակ՝ Abzas Media-ի, Meydan TV-ի, Toplum TV-ի, Kanal 13-ի և Kanal 11-ի լրագրողները, ովքեր անդրադարձել են իշխանությունների խախտումներին՝ ներառյալ կոռուպցիան, շրջակա միջավայրի խնդիրները և մարդու իրավունքների հարգանքի հարցերը:

Amnesty International-ի տվյալներով՝ COP29 համաժողովից մի քանի ամիս անց Ադրբեջանում սկսեցին անհետանալ բոլոր անկախ ազգային լրատվամիջոցները: Եվրոպայի խորհրդի անդամակցությունից՝ 2001 թվականից ի վեր, Ադրբեջանը ցուցաբերում է քաղաքական դրդապատճառներով բանտարկված լրագրողների ամենաբարձր թիվը: