Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատական գործը

15 Հուլիսի, 2025

default.jpg

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դատական գործընթացը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նիստի ընթացքում լսվել են այսպես կոչված «տուժած կողմերի» ցուցմունքները։

Ռուբեն Վարդանյանը դատարանին է ներկայացրել մի քանի միջնորդություններ։ Նա նշել է, որ իր պաշտպանությունը ավելի վաղ խնդրել էր վերանայել դատական նիստերի արձանագրությունները։ Նաև խնդրել է, որ իր փաստաբան Ավրամ Բերմանին թույլատրվի ծանոթանալ այդ արձանագրություններին՝ նույնիսկ իր բացակայության դեպքում։

Դատավորն արձագանքել է՝ հայտարարելով, որ միջնորդությունը բավարարվել է, քանի որ դա մեղադրյալի օրինական իրավունքն է։ Ադրբեջանական աղբյուրները հաստատել են, որ Վարդանյանին և նրա փաստաբանին կտրամադրվի մշտական հնարավորություն՝ ծանոթանալու դատական լսումների արձանագրություններին։

Վարդանյանը նաև խնդրել է, որ յուրաքանչյուր նիստից առաջ իրեն թույլատրվի գաղտնի խորհրդակցություն ունենալ իր փաստաբանի հետ։ Նա բացատրել է, որ ունի մի շարք հարցեր, որոնք ցանկանում է անձամբ քննարկել։ Ըստ հաղորդումների՝ այդ խնդրանքը նույնպես բավարարվել է։

Երրորդ միջնորդության մեջ Վարդանյանը նշել է, որ ինքն ու իր փաստաբանը նախկինում խնդրել էին ստանալ իր ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ դատարանի կայացրած որոշումների քաղվածքներ։ Դատավորը առաջարկել է պաշտպանության կողմին ներկայացնել պարտադիր լսումների ցանկը և խոստացել է տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Վարդանյանը պարզաբանել է, որ ցանկանում է ստանալ վերջին վեց ամսում կայացված բոլոր որոշումների պատճենները։ Դատավորն ասել է, որ քաղվածքների մի մասն արդեն հանձնվել է պաշտպանությանը, իսկ մնացածը կտրամադրվի մոտ ապագայում։

Փաստաբան Ավրամ Բերմանը աջակցել է Ռուբեն Վարդանյանի բոլոր միջնորդություններին։