Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է գազի պահեստարաններում պահել առանց հարկերի և տուրքերի»

13 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 12-ին Բաքվում տեղի է ունեցել Ուկրաինայի և Ադրբեջանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 13-րդ նիստը: Ինչպես հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի արձանագրություն և էներգետիկայի ոլորտում համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ:

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարման և այն Եվրոպա տեղափոխելու հնարավորությունները:

Ուկրաինան առաջարկել է Եվրոպայի ամենախոշոր ստորգետնյա գազապահեստարաններն օգտագործել միջազգային պահպանման համար՝ առանց հարկերի և տուրքերի:

Կողմերը նաև քննարկել են վերականգնվող էներգիայի զարգացմանը համատեղ մասնակցելու հեռանկարները:

Ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին էներգետիկ ոլորտում մատուցած մարդասիրական օգնության համար: Օգնության ընդհանուր ծավալը կազմում է 42 մլն դոլար և նախատեսված է 2024-2025 թթ. ջեռուցման սեզոնին նախապատրաստվելու համար:

Ադրբեջանական գազը կարող է փոխարինել ռուսականին, որը մինչ օրս Ուկրաինայի տարածքով տեղափոխվում էր Եվրոպա:

Նշենք, որ 2024թ. մարտին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է գազի տարանցում ապահովել ԵՄ երկրներին՝ հատկապես Ավստրիային և Սլովակիային, որոնք նախկինում Ռուսաստանից գազ էին ներկրում Ուկրաինայի տարածքով: