Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նիկոլ Փաշինյանի այցը դեռ չի սկսվել Մարտունիում, սակայն քաղաքում կյանքը կանգնած է անվտանգության պատճառով. Անուշ Պողոսյան

13 Հուլիսի, 2025

default.jpg

Անուշ Պողոսյանը՝ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ, իր ֆեյսբուքյան գրառման մեջ նկարագրել է այսօրվա իրադարձությունները՝ կապված վարչապետի այցի հետ։

«Առավոտյան ժամը 7:30-ին աղմուկից արթնացա։ Իմ առանձնատան դիմաց մեկ տասնյակից ավելի ոստիկանական մեքենաներ էին կանգնած, և պարեկային ծառայության ղեկավարը հրահանգներ էր տալիս աշխատակիցներին։ Փողոցը անսովոր մաքուր էր՝ լվացված և խնամված, ինչը վերջին երկու տարիներին չէի նկատել»,- գրում է Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ ժամը 8:00-ին պարեկային ծառայության աշխատակիցները յուրաքանչյուր 5 րոպեն մեկ ստուգում էին նրա մեքենայի համարը և հորդորում հեռացնել այն բակից, սակայն նա դա չի արել։

Մոտ ժամը 9:00-ին նրան զանգահարել են, խնդրելով հեռացնել մեքենան՝ պատճառաբանելով, որ վարչապետը պետք է անցնի այդտեղով, և բակերում մեքենաներ չպետք է մնան։

Պողոսյանը նշել է, որ ժամը 9:40-ին դուրս է եկել բակ, որտեղ ոստիկաններից մեկը ջերմությամբ բարևել է նրան։ Ոստիկանն ասել է, որ ճանաչել է իրեն՝ ավելացնելով, որ ինքը Վարդենիսից է։ Այստեղից Պողոսյանը հասկացել է, որ ծառայության մեջ ներգրավված են նաև Վարդենիսի ոստիկանները։

Ժամը 11:20-ին, ըստ Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանը դեռ չէր հասել Մարտունի, սակայն քաղաքում կյանքը կանգնած էր անվտանգության միջոցառումների պատճառով։