Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վիրուսները ոչնչացնող նոր նյութ է ստեղծվել

11 Հուլիսի, 2025

default.jpg

Գիտնականները մշակել են սինթետիկ պոլիմերի նոր տեսակ՝ ոգեշնչված բնական լյուֆայից պատրաստված ճիլոպով։ Լյուֆան արևադարձային բույսի չորացրած պտուղ է, որն օգտագործվում է որպես ճիլոպ։ Սա արհեստական ճիլոպի էկոլոգիապես անվնաս այլընտրանք է։ Նոր նյութն ունի յուրահատկություն՝ այն ամուր է չոր վիճակում և ճկուն՝ թաց ժամանակ։ Ավելին, այն ոչ միայն ֆիլտրում է վիրուսները, այլև ունակ է դրանք ոչնչացնելու։

Հետազոտողները նշում են, որ սինթետիկ պոլիմերի ծակոտկեն կառուցվածքը նման է բնական ճիլոպին, սակայն սկզբում դա նախատեսված չէր։ Թիմը ստեղծել է թեթև, բայց ամուր ծակոտկեն նյութ, որի կառուցվածքը հիշեցնում է բնական սպունգների մանրաթելային ցանցը։ Այս արդյունքը սկզբնապես անկանխատեսելի էր և դարձավ հաճելի անակնկալ գիտնականների համար։

Պոլիմերային կառուցվածքի առանձնահատկությունն այն է, որ այն թույլ է տալիս հեղուկներին անցնել, միաժամանակ արգելակելով մանրէներն ու վիրուսները։ Երբ հեղուկը ֆիլտրվում է, պոլիմերը ակտիվորեն ոչնչացնում է վիրուսները՝ հաստատում են գիտնականները։

Նկատվել է, որ նոր նյութը չորանալիս դառնում է ավելի կոշտ, իսկ թաց վիճակում ձեռք է բերում ճկունություն։ Նման հատկություններ հատուկ են նաև բնական լյուֆա սպունգներին։ Հետազոտողների նպատակն էր ստեղծել սինթետիկ նյութ, որը կմիացնի բնական նմուշների հատկանիշներն ու արհեստական նյութերի կառավարելիությունը։

Սինթետիկ պոլիմերն ցուցաբերում է տպավորիչ մեխանիկական հատկություններ՝ պահպանելով բարձր ամրություն չափազանց մեծ ճնշման տակ՝ չնայած ցածր խտությանը։ Համաձայն հետազոտությունների՝ այս նյութը ավելի թեթև է, քան փրփուրը, սակայն չորս անգամ ավելի ամուր, քան ավանդական պլաստմասսաները։

Իր ամրության ու թեթևության շնորհիվ պոլիմերը կարող է կիրառվել այն ոլորտներում, որտեղ պահանջվում է բարձր ամրություն՝ քաշի նվազագույնացմամբ։ Բացի այդ, այն կարող է օգտագործվել որպես լրացուցիչ ծածկում այլ նյութերի համար՝ բարձրացնելով դրանց դիմադրողականությունը։

Հետազոտողներն ընդգծում են, որ նոր պոլիմերը, որը հիմնված է լիգնինի անալոգի վրա (փայտի բնական բաղադրիչ, որը ապահովում է կոշտություն և ամրություն), տեխնոլոգիապես պարզ է արտադրության համար։

Արտադրական գործընթացը ներառում է մաքուր ջուր, էլեկտրական լարում և ռեզորցինոլի ու ալդեհիդի համադրություն։ Այս բաղադրիչները ինքնաբերաբար ձևավորում են գերլար ծակոտկեն թաղանթ՝ առանց լրացուցիչ մշակման անհրաժեշտության։

Գիտնականները վստահ են, որ այս նորամուծությունը կարող է հեղափոխական ազդեցություն ունենալ թեթև նյութերի կիրառման վրա էլեկտրոնիկայում, շինարարությունում և բժշկական տեխնոլոգիաներում։ Այս հայտնագործությունը հրապարակվել է Science գիտական հանդեսում։