Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Գիտնականներն սկսել են չոր օդի ազդեցության փորձարկումները ծառերի վրա**

11 Հուլիսի, 2025

default.jpg

Շվեյցարիայի գիտնականները սկսել են փորձեր՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես է չոր օդն ազդում ծառերի վրա։ Փորձերն անցկացվում են երկրի հարավում գտնվող Պֆինվալդի սոոճու անտառում։ Մասնագետները ծառերի վրա ջրային մշուշ են ցողում, տեղեկացնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Անտառում տեղադրված են 18 աշտարակներ, որոնց ցողիչները ստեղծում են թեեթև մշուշ բույսերի վրա։ Հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես են ջերմաստիիճանի բարարձրացումն ու հողի չորությունը անտառային տարածքներում ազդում ծառերի առողջության վրա։

Նախագծի հեղինակները բացատրում են, որ իրենց նպատակը անտառները խոնավություն ցողելով փրկելը չէ, նշում է Planet Today-ը։ Փորձն ուղղված է զուտ գիտական ​​հարցի լուուծմանը՝ հասկանալու, թե ինչու է չոր օդն այդքան վնասակար ազդեցություն ունենում ծառերի վրա։ Նախագծի կարևորությունը մեծանում է նրանով, որ մինչև 2060 թվականը, ըստ կանխատեսումների, Շվեյցարիայում ամառային անձրևների քանակը կնվազի 25%-ով։

Առաջին արդյունքները անսպասելի են եղել։ Կենսաբանները ենթադրել էին, որ չոր օդը կարող է արագացնել ծառերի մահը։ Սակայն պարզվել է, որ հակառակը տեղի է ունեցել. այն դանդաղեցրել է փշատերև անտառի կործանման գործընթացը։ Պատճառը բնական ռեակցիա էր. ծառերը փակում են իրենց հերձանցքները, դանդաղեցնելով գոլորորշիացումն ու նվազեցնելով ջրի սպառումը։

Սակայն այս մեեխանիզմն աշխատում է միայն որոշակի սահմաններում։ Հին սոոճիները շարունակում են մահանալ, և դրանց տեղում աճում են երիտասարդ կաղնիներ, որոնք ավելի դիմացկուն են երաշտի պայմաններում։

Հետազոտողները հույս ունեն, որ փորձը կօգնի կանխատեսել, թե ինչպես կարձագանքեն անտառները կլիմայի փոփոոխությանը և կորոշի, թե ապագայում ինչ տեսակի ծառեր պետք է տնկել ծայրահեղ եղանակային պայմաններում։