Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի դեմ պատերազմի երկու կարևոր նպատակներին Իսրայելի նախկին վարչապետը նշում է որպես չիրականացված

11 Հուլիսի, 2025

default.jpg

Գերմանիայի «Bild» թերթի թղթակիցը հարցազրույց է ունեցել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի հետ։ Վերջինս կարծում է, որ Իրանի դեմ հարձակումը չի հասել իր նպատակներին։

«Երկու հիմնական նպատակները լիովին չեն իրականացվել։ Իրանի միջուկային ռազմական ծրագիրը լրջորեն վնասվել է, բայց ամբողջությամբ չի ոչնչացվել։ Իրանը մնում է միջուկային զենքի շեմին գտնվող երկիր՝ զգալի տեխնիկական փորձառությամբ և մոտ 400 կիլոգրամ հարստացված ուրանով»,— նշել է Բարաքը։

Նրա խոսքով՝ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հավանականությունն «ավելի մոտ է, քան շատերը կարծում են»։

Բարաքը նաև նշել է, որ Իրանը չի կորցրել հրթիռներ և դրանց արձակման համակարգեր արտադրելու հիմնական կարողությունները։

Նախկին վարչապետը արտահայտել է մտահոգություն, որ հնարավոր է Իրանը միջուկային տերություն դառնա նույնիսկ ավելի արագ, քան սպասվում էր։