Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դեսպան Բալայանը խորություն տվեց ՀՀ-ԵՄ մերձեցմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին

11 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 10-ին Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչությունը «Diplomatic World» միջազգային ամսագրի հետ համագործակցությամբ կազմակերպել է Հայաստան-ԵՄ գործընկերության և տարածաշրջանային զարգացումներին նվիրված քննարկում:

Ինչպես տեղեկացնում է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը, հանդիպման հիմնական բանախոս՝ դեսպան Տիգրան Բալայանը մանրամասն շարադրել է ՀՀ-ԵՄ մերձեցման ուղղությամբ կառավարության կատարած աշխատանքը: Նա շեշտել է երկկողմ համագործակցությունը խորացնելու հեռանկարները և հնարավոր խոչընդոտները:

Տարածաշրջանային զարգացումների շրջանակներում դեսպանը առանձնակի կարևորություն է տվել տարանցիկ երթուղիների բացմանը՝ ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Միջոցառմանը մասնակցել են Եվրամիության տարբեր մարմինների, հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ: Մասնակիցները քննարկել են թեման և հարցեր ուղղել դեսպան Բալայանին: