Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իտալացի նախարարն իրեն «պատմության մեջ ամենաանհաջողակ արտգործնախարար» է անվանել

9 Հուլիսի, 2025

default.jpg

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին իրեն հեգնանքով անվանել է «պատմության մեջ ամենաանհաջողակ արտաքին գործերի նախարար»։ Այդպես է արձագանքել Պատգամավորների պալատում ելույթ ունենալու համար ուշանալուն։

«Ներողություն եմ խնդրում ուշացման համար, սա իսկապես դժվար օր էր… Հավանաբար ես պատմության մեջ ամենաանհաջողակ արտաքին գործերի նախարարն եմ»,– հայտարարել է Տայանին՝ ուշացումը վերագրելով միջազգային խաղաղարար գործընթացների լարված օրակարգին։

Նա որպես հիմնական պատճառներ նշել է Ուկրաինայում շարունակվող պատերազմը, Մերձավոր Արևելքում սրվող ճգնաժամը և ԱՄՆ-ի կողմից առևտրային ճնշումների ուժեղացումը։

Ավելի վաղ Տայանին մեկնաբանել էր Դոնալդ Թրամփի վերջին հռչակումը Ուկրաինայի վերաբերյալ։ «Պարզ է, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա միջազգային իրավունքի խախտում էր, և ոչինչ պատահական չի եղել»,– շեշտել է իտալացի նախարարը։