Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայաստանի առաջընթացի զեկույցը հաստատվել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում»

9 Հուլիսի, 2025

default.jpg

**Փարիզում հաստատվել է Հայաստանի հակակոռուպցիոն զեկույցը**

2025 թվականի հուլիսի 7-9-ը Փարիզում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստը։ Նիստի շրջանակում հաստատվել է Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների առաջընթացի զեկույցը։

Զեկույցը կազմվել է ՏՀԶԿ-ի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի հինգերորդ փուլի շրջանակում։ Այն գնահատում է Հայաստանում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն միջոցառումները՝ ընդգծելով շահերի բախման կարգավորումների, հայտարարագրման համակարգի, գործարար միջավայրի բարելավման և դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղություններով կատարված առաջընթացը։

Նշվում է նաև, որ կան ոլորտներ, որտեղ անհրաժեշտ է լրացուցիչ բարեփոխումներ իրականացնել։

Հանդիպումներին Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը։