Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՆԱՏՕ-ն պետք է անհապաղ վերականգնի պաշտպանական ներուժը՝ Ուկրաինային ցուցաբերած օգնության պատճառով. Ռուբիո

9 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ եվրոպական երկրները զգալի չափով սպառել են իրենց ռազմական պաշարները՝ Ուկրաինային աջակցելու ընթացքում: Իր հոդվածում նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է վերականգնի իր պաշտպանական կարողությունները:

Ռուբիոն նշել է, որ դաշինքը պետք է ոչ միայն համալրի զենքի պաշարները, այլև վերականգնի կորցրած ռազմական հնարավորությունները: Դրանց թվում են ռազմավարական զորքերի տեղաշարժը, հակաօդային պաշտպանությունը, հրետանին, ինչպես նաև արդյունավետ հրամանատարությունն ու կապի համակարգերը:

Նա նշել է, որ ըստ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնության՝ պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ, ԱՄՆ-ն միակ երկիրն է, որն ունի բավարար արդյունաբերական հզորություն՝ Եվրոպայի անվտանգության կարիքները ապահովելու համար:

Հունիսի 24-25-ին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել աճեցնել անդամ երկրների ռազմական բյուջեները: Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն մամուլի ասուլիսում նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է վստահ լինի Ռուսաստանից հնարավոր սպառնալիքներին դիմակայելու իր ունակության մեջ:

Ռյուտտեն կոչ է արել Արևմուտքի երկրներին զգուշանալ Ռուսաստանի հետ համագործակցության հարցում: