Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյանն իր արշավով հող է պատրաստել՝ Ալիևի հետ խոսելու և զեկուցելու տեղ ունենալու համար. քաղաքագետ

9 Հուլիսի, 2025

default.jpg

Եթե երրորդ կողմն է վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը, նշանակություն չունի՝ ռուսներ են լինելու, ամերիկացիներ, թե հնդիկներ։ Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը նշում է, որ դա միջազգային իրավունքի տեսանկյունից միջանցք է։

Մարտիրոսյանը մեկնաբանել է Փաշինյան-Ալիևի սպասվող հանդիպումը Աբու Դաբիում. «Ակնհայտ է, որ հանդիպումը տեղի կունենա, քանի որ Էրդողանն արդեն հայտարարել է առաջընթացի մասին։ Այդ առաջընթացը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի Հայաստանի նոր զիջումների հետ։ Էրդողանի համար առաջընթաց է, երբ Փաշինյանը համաձայնվում է Ալիևի պահանջներին։ Սակայն դրանից Հայաստանի համար կարող են ծանր հետևանքներ լինել»:

Նա նշել է, որ մինչև վերջերս Հայաստանի կառավարությունը պնդում էր, որ պետք է միայն ճանապարհ լինի։ Սակայն Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Փաշինյանն ավելի ճկուն է դարձել, վկայում է, որ Երևանը փոխել է իր դիրքորոշումը։

Մարտիրոսյանը նշում է, որ դա կարող է բավարարել Ադրբեջանի, Թուրքիայի և Փաշինյանի շահերը՝ նպաստելով Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը տարածաշրջանում։ Այսինքն, ճանապարհի վերահսկողությունը կարող է փոխանցվել ոչ թե Ռուսաստանին, այլ ԱՄՆ-ին կամ այլ կողմերի։

«Ով է վերահսկելու միջանցքը, ինչ մասնավոր ռազմական ընկերության անձնակազմը, թուրք սպաների ներգրավվածությունը՝ այս ամենը մեզ համար պարզ չէ», ասել է նա։

Մարտիրոսյանը կանխատեսել է, որ Ալիևը ոչինչ չի ստորագրի, քանի դեռ չի ստանում իր պահանջածը։ «Ռուսաստանի հետ լարվածությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց հիմնականում Ալիևը դեռ չի վստահում Փաշինյանին։ Եթե կողմերը չեն վստահում իրար, Ադրբեջանը կփորձի ամեն ինչ ստանալ», ասել է նա՝ նշելով, որ պահանջները վերաբերում են ոչ միայն միջանցքին, այլև անկլավներին, դեմարկացիային, Սահմանադրության փոփոխություններին և այլ հարցերի։

Քաղաքագետի խոսքով, Փաշինյանը նախապատրաստում է հող՝ Ալիևի հետ բանակցությունները շարունակելու համար։ 2026 թվականի ընտրություններից առաջ նա պետք է ցույց տա առաջընթաց՝ խաղաղության և տնտեսական զարգացման ուղղությամբ, որը կդառնա իր քարոզարշավի հիմնական թեմաներից։

«Ալիևը գիտի, որ Փաշինյանին պետք է այդ համաձայնագիրը, քանի որ այն կդառնա իր քաղաքական արշավի հիմնական դրույթը՝ ժողովրդին ապացուցելու, որ ինքը խաղաղություն է բերել», ասել է Մարտիրոսյանը։