Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարավ-արևելքում ահաբեկչական բջիջ է վնասազերծել

9 Հուլիսի, 2025

default.jpg

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) տեղեկացրել է, որ երկրի հարավ-արևելյան շրջանում ոչնչացվել է ահաբեկչական խումբ։

Կազմակերպության Ղոդսի շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ Չաբահար քաղաքում՝ «Անվտանգության նահատակներ» գործողության ընթացքում, հայտնաբերվել է ահաբեկիչների թաքստոց։ Գործողությունն իրականացվել է տեղի բնակիչների աջակցությամբ։

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության հետևանքով վեց ահաբեկիչ սպանվել կամ ձերբակալվել է։ Առգրավվել է թեթև ու ծանր զենք, ինչպես նաև մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։

Հայտարարության մեջ նշված է, որ ձերբակալվածները նախապատրաստել են ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ մարդաշատ վայրերում իրականացնելու համար։