Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Անիծում եմ բոլոր նրանց, ովքեր համարձակվեն ներխուժել Մայր Աթոռ՝ այս լույս առավոտ կամ երբևէ»՝ Հայր Ասողիկ

9 Հուլիսի, 2025

default.jpg

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը վրդովված հայտարարություն է հրապարակել՝ դատապարտելով իշխանությունների և որոշ ծառայությունների գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։

Ասողիկ աբեղան իր Facebook-ի էջում նշել է, որ իշխանությունները և նրանց հանձնակատարները պլանավորում են հարձակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա՝ ոտնահարելով ազգային սրբությունները։

«Տեղեկանում ենք, որ այս անկյալ, հուդայացած հոգիները առավոտյան գազանաբար ներխուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Նրանք կանցնեն Սուրբ Տաճարի կողքով՝ պղծելով 1700-ամյա սրբությունները»,– գրել է միաբանը։

Աբեղան նախազգուշացրել է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ գործողություններին, կենթարկվեն Աստծո, Եկեղեցու և ազգի նզովքին։

«Ես՝ ինձ տրված քահանայական կարգի իշխանությամբ, անիծում եմ նրանց, ովքեր հանդգնում են ոտնահարել մեր սրբությունները։ Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի դատաստանը հավետ ընդառաջ գա նրանց»,– ավելացրել է նա։

Ասողիկ աբեղան իր խոսքն ավարտել է ծանր դատապարտանքով՝ կրկնելով. «Անիծյա՛լ լինեք, ձեր բոլոր սերունդներով»։