Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Փաստ». Ուսումնական հաստատությունների նոր միավորում. 64 աշխատակիցների ճակատագիրը որոշվելու է

8 Հուլիսի, 2025

default.jpg

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին միացնելու նախագիծը։

2022 թվականին Հայաստանում փոփոխություններ են մտցվել կրթության առանձնահատուկ պայմաններ պահանջող երեխաների կրթակարգի կազմակերպման գործում։ Օրենքում սահմանվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը։ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։

Այդ համատեքստում 2025-2026 ուսումնական տարում դադարեցվելու է «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի գործունեությունը, իսկ նրա գործառույթները հանձնվելու են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ 2024-2025 ուսումնական տարում կրթահամալիրում սովորել է ընդամենը 14 աշակերտ, որոնցից երեքը ավարտում են 12-րդ դասարանը, իսկ չորս սովորողի 19 տարին լրանում է, և նրանք այլևս չեն շարունակելու կրթությունը։

Ներկայումս ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ու այլ շահագրգիռ մարմինների հետ քննարկվում է յոթ երեխաների՝ ընտանիք վերադառնալու և հանրակրթական դպրոցներում սովորելու հարցը։ Յոթ սովորողների ծնողների հետ անցկացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ այդ երեխաներն արդեն տեղափոխվելու են այլ հանրակրթական հաստատություններ։

Այս պահին կրթահամալիրում աշակերտներ գրեթե չկան, ինչն արդեն փաստացի հանգեցնում է հիմնական գործունեության անհնարինության։ Միևնույն ժամանակ, կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել երեխաների ընտանիքների հետ կապի վերականգնման, նրանց հասարակության մեջ լիարժեք ներառման և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Այդ գործառույթն ամբողջությամբ համընկնում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության նպատակների հետ։

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ նպատակահարմար է «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի» որպես առանձին իրավաբանական անձի գործունեությունը դադարեցնել և այն վերակազմավորել՝ որպես «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» կազմում գործող առանձին բաժին կամ ենթաբաժին։ Այսպիսով, հնարավոր կլինի պահպանել կրթահամալիրի կողմից ձեռք բերված մասնագիտական փորձն ու ներուժը։

Նշենք, որ կրթահամալիրում այս պահին աշխատում է 64 մարդ, որոնցից 20-ը կենսաթոշակային տարիքի են։

Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարդացեք թերթի տպագիր կամ էլեկտրոնային տարբերակը։