Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում չորս ինքնակառուցված շինություն ապամոնտաժվել է (տեսանյութ)»

8 Հուլիսի, 2025

default.jpg

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել են չորս ինքնակառուցված շինություններ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այդ կառույցները կառուցվել էին համայնքին պատկանող հողամասի վրա՝ առանց համապատասխան թույլտվության։

Քաղաքային իշխանությունները նախատեսում են տարածքը բարեկարգել և վերադարձնել դրա նախնական նպատակին՝ ստեղծելով անվտանգ ու հարմարավետ պայմաններ հետիոտների տեղաշարժի համար։

Հիշատակվող հասցեում գտնվող շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան։ Ապամոնտաժման աշխատանքներն այնպես են իրականացվում, որ վերականգնվի շրջակա պատմական միջավայրը և բարելավվի հուշարձանի տեսանելիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։