Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ես չէի կարող գոյություն չունեցող բանի մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս»

7 Հուլիսի, 2025

default.jpg

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր իրավապաշտպանների օգնությամբ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

«Այսօր առավոտյան իմ դեմ անօրինական քրեական հետապնդում սկսելու հրաման տվող անհատը՝ ոմն …………… (լրացրեք ձեր նախընտրությամբ), կրկին սուտ ու զրպարտչական մեղադրանքներ է ներկայացրել Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին։

Այս առիթով միայն կասեմ, որ իմ վստահությամբ Բագրատ սրբազանը երբեք ահաբեկչական խմբակցություն չի ձևավորել։

Այդ պատճառով ես չէի կարող աջակցել կամ մասնակցել գոյություն չունեցող մի բանի։ Նույն կերպ, Հայրապետը նույնպես չէր կարող հովանավորել այն, ինչ գոյություն չունի։

Կարո՞ղ ես հասկանալ, ………. (լրացրեք ըստ արժանիքի)»,- պարզաբանել է Միքայել արքեպիսկոպոսը։