Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արցախի ժողովրդի՝ հայրենիքում ապրելու իրավունքը ոտնահարվել է Խորհրդային Ադրբեջանի և անկախ Ադրբեջանի կողմից»

7 Հուլիսի, 2025

default.jpg

«Սեփական հայրենիքից բռնի կերպով օտարված ապրելը վտանգ է ներկայացնում ամբողջ ժողովրդի էթնիկ գոյատևման համար։ Այս սպառնալիքը պետք է վերլուծվի Ադրբեջանի ցեղասպանության քաղաքականության լույսի ներքո, որն ուղղված է ոչ միայն հայերի ֆիզիկական ոչնչացմանը, այլև նրանց ինքնության ջնջմանն ու վերածննդի կանխմանը»,- ասված է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հիմնադրման տարելիցի կապակցությամբ։

Այսօր՝ հուլիսի 7-ին, նշվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծման 102-րդ տարեդարձը։ 1923 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի հրամանագրով ձևավորվել էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Մարզի կառավարման մարմիններն էին մարզգործկոմն ու տեղական խորհուրդները։ Հրամանագիրը նախատեսում էր, որ մինչև մարզգործկոմի ձևավորումը պետք է ստեղծվեր ժամանակավոր կոմիտե՝ երկու ամսվա ընթացքում խորհուրդների համագումար հրավիրելու համար, որպեսզի ընտրվեր մշտական գործադիր մարմին։

Ըստ որոշման՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կանոնադրությունը մշակելու, ինչպես նաև մարզին վարչական միավորներ հատկացնելու ու սահմանները որոշելու նպատակով պետք է ձևավորվեր հանձնաժողով, որն իր խնդիրները պետք է լուծեր 1923 թվականի օգոստոսի 15-ից ոչ ուշ։ Նշենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Քուրդստանի և Ադրբեջանական ԽՍՀ-ի ներկայացուցիչներ։

«Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ԼՂԻՄ-ի ստեղծման մասին հրամանագրում պարզորոշ նշված էր, որ արոտավայրերը, անտառները, այգիները, հողի ու ջրի իրական տիրապետումը մնում է սեփականատերերի՝ այսինքն հայ ժողովրդի ձեռքում։

Որոշումը ստորագրել է Ադրբեջանի Կենտգործկոմի նախագահի տեղակալ Մ. Բ. Կասումովը։

Պետք է նշել, որ հրամանագրով ողջ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակ չստացավ. ինքնավարություն շնորհվեց միայն նրա մի մասին։ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ առանձնացնելու և նրա սահմանները որոշելու աշխատանքներին զուգահեռ իրականացվում էին նաև ԼՂԻՄ Սահմանադրության մշակման աշխատանքներ։ Սահմանադրության նախագիծը հաստատվեց Ադրբեջանի Կենտկոմի 1924 թվականի հուլիսի 3-ի նիստում։

Ինքնավար Լեռնային Ղարաբաղի շրջանի Սահմանադրությունը դարձավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որտեղ նշված էին մարզի տարածքն ու բնակավայրերը։ Սակայն հետագա տարիներին Ադրբեջանի իշխանությունները, տարածքային նոր խնդիրներ հորինելով, ԼՂԻՄ-ից (Վերին Խաչեն-Քարվաճառ, Գյուլիստանի հյուսիս՝ Շահումյանի շրջան, Գետաշենի ենթաշրջան, Դիզակի մի մաս՝ Ջաբրայիլ) և Հյուսիսային Արցախի ու Գարդմանի հայկական գյուղերից կտրատել ու միացրել են հարևան շրջաններին։

Համաձայն ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշման՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար տարածքը պետք է կազմեր մոտ 8000 քառ. կմ։ Սակայն այդ որոշումը խախտելով՝ ԼՂԻՄ-ն 1923-1924 թվականներին ձևավորվեց միայն Լեռնային Ղարաբաղի մասում՝ մոտ 5000 քառ. կմ տարածքով։ Ադրբեջանի իշխանությունները հետագայում ԼՂԻՄ-ից կտրեցին ևս 600 քառ. կմ՝ մարզին թողնելով ընդամենը 4400 քառ. կմ։

Չնայած տարածքային մեծ կորուստներին՝ խորհրդային ժամանակաշրջանում ԼՂԻՄ-ի ինքնավար կարգավիճակի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է դիմակայել Ադրբեջանի պրովոկացիաներին ու ազգային խտրականությանը։ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվեց, սակայն ինքնավարությունը մնաց թղթի վրա. հայերին ուղղակիորեն դուրս էին մղում այսպես կոչված ինքնավար մարզից, որը ԽՍՀՄ Սահմանադրությամբ պետք է ապահովեր նրանց ինքնավարությունը։

Սակայն Ադրբեջանի իշխանությունները, ի պատասխան արցախահայության՝ իր ինքնորոշման օրինական պահանջների ու իրենց հայրենիքի քրիստոնեական պատմությունը պահպանելու պայքարի, անընդհատ իրականացրել են հակահայկական բռնություններ՝ ներառյալ զանգվածային կոտորածներ Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում ու Հյուսիսային Արցախի գյուղերում։

Պատմական փաստերը ցույց են տալիս, որ և՛ խորհրդային, և՛ անկախ Ադրբեջանը շարունակաբար ոտնահարել են Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հաստատում է իր վճռականությունը պաշտպանելու ԼՂ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, առանց ահաբեկման ու արժանապատիվ կյանքն իրենց հայրենիքում, ինչպես նաև պահպանելու նրանց ինքնությունն ու օրինական տեղը տարածաշրջանի պատմության, մշակույթի ու քաղաքակրթության մեջ։

Կրկին ընդգծելով, որ «բռնի տեղահանված հայերի կացությունը սպառնում է ազգի գոյությանը», հայտարարությունը նշում է. «Այս գործընթացը պետք է դիտվի որպես Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մաս՝ ուղղված հայության ինքնության ոչնչացմանը»։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը նպաստել բռնի տեղահանված հայերի կամավոր, անվտանգ վերադարձին և ապահովել միջազգային երաշխիքներ՝ նրանց իրավունքների լիարժեք վերականգնման համար»,— ավարտվում է հայտարարությունը։