Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը

5 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանը շարունակում է աջակցել տարածաշրջանային կապերի զարգացմանն ու տնտեսական ինտեգրմանը։ Այդ մասին ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տրանսպորտային կապերը վերաբացելու վերաբերյալ արված հրապարակումները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը վերաբերող հարցերում։ Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը։

Հայաստանը մշտապես կողմ է եղել տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը։ Այդ ուղղությամբ է Հայաստանն առաջ քաշել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ և կառուցողական քայլեր։ Մեր կարծիքով՝ այս մոտեցումները կարող են նպաստել տարածաշրջանային երկրների և կապերի համակարգի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների փոխշահավետ համագործակցությանը։

Հայաստանի տեսլականը տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացման վերաբերյալ հիմնված է ինքնիշխանության պահպանման և տրանսպորտային ուղիների վրա ազգային վերահսկողության սկզբունքների վրա։ Դրանից բխող քաղաքականությունը չի փոխվում, և շահագրգիռ կողմերի հետ քննարկումները շարունակվում են։