Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Էրդողանը վստահ է՝ Թուրքիան F-35 ծրագրում վերստին տեղ կգրավի

5 Հուլիսի, 2025

default.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերսկսելու է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ իրենց երկրների միջև ստորագրված համաձայնագրին համապատասխան։ Նա այս մասին խոսել է օկուպացված Արցախից վերադառնալուց հետո անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ։

«Ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը կկատարի մեր միջև կնքված պայմանավորվածությունները։ Կարծում եմ, որ F-35-ները Թուրքիային կհասնեն փուլ առ փուլ՝ Թրամփի նախագահության շրջանակում»,– ասել է Էրդողանը:

Թուրքացի նախագահը չի մանրամասնել համաձայնագրի պայմանները, սակայն շեշտել է, որ այն կդառնա «աշխարհատնտեսական կարևոր փոփոխությունների մաս»:

«F-35 ծրագիրը մեզ համար կարևոր է ոչ միայն ռազմատեխնիկական, այլև ՆԱՏՕ-ի ներքո գործընկերային հարաբերություններն ամրապնդելու տեսանկյունից»,– ավելացրել է նա։

ԱՄՆ-ի՝ Թուրքիայի պաշտպանական ոլորտին արված սահմանափակումները վատթարացրել են երկու երկրների հարաբերությունները։ Սակայն վերջին շաբաթներում Վաշինգտոնի դեսպան Թոմ Բարաքը Անկարայում հանդես է եկել հայտարարությամբ, որ պատժամիջոցները կհանվեն «այս տարվա ընթացքում»:

«Թրամփն ու Էրդողանը իրենց դիվանագետներին հանձնարարել են լուծում փնտրել։ Կոնգրեսը կաջակցի բանակցությունների արդյունքում կայացված որոշմանը»,– նշել է դեսպանը։

Նշվել է, որ մարտից սկսած Էրդողանը բանակցություններ է վարել F-16-երի գնման և F-35 ծրագրին վերադառնալու հարցով։ Անցյալ ամիս Թուրքիայի նախագահը ակնարկել է, որ պատժամիջոցները մոտենում են ավարտին՝ նշելով, որ Թրամփի ժամանակ դրանց կիրառումը թուլացել է։

Հիշատակենք, որ 2019 թվականին ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 ծրագրից Ռուսաստանի С-400 հակաօդային համակարգերի գնման պատճառով։ Սակայն վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։