Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Համբալի» գործը. Տիգրան Ավինյանի հայրը պարտություն կրեց դատարանում

5 Հուլիսի, 2025

default.jpg

«Համբալի» գործով Արմեն Ավինյանի հայրը դատարանում պարտություն կրեց։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

Հայտնի է, որ Գրիգոր Իսկանդարյանը հունվարի 17-ին հայց է ներկայացրել Արմեն Ավինյանի դեմ` կապված «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության հետ։

Հիշատակենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին Արմեն Ավինյանը, պատասխանելով Oragir.News-ի լրագրողի հարցին, նշել էր, որ համաձայն չէ կայանման վճարի ներկայիս գների հետ։ Նա ավելացրել էր, որ 160 000 դրամը նույնպես քիչ է, և քաղաքի կենտրոնում կայանման վճարը պետք է կազմի 500 000 դրամ։ «Պետք է սահմանեն 500 000 դրամ, որպեսզի ամեն մի համբալ չկարողանա իր գեղի «Opel»-ով կանգնի այստեղ… Գնացեք Իտալիա տեսեք. այնտեղ պետք է մուծել վճար՝ քաղաքի կենտրոն մուտք գործելու համար», կտրուկ արտահայտվել է նա։