Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ, այլ պետք է արձագանքի ժամանակի ազդակներին. նախագահ

5 Հուլիսի, 2025

default.jpg

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Սահմանադրության 30—ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում Նախագահը շնորհավորական ուղերձով դիմել է ներկաներին.

«Անկեղծ շնորհավորանքներով եմ դիմում բոլորին Հայաստանի Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ։ 1995 թվականին ժողովուրդը հաստատեց այն փաստաթուղթը, որը դարձավ մեր պետականության, իրավակարգի և մարդու իրավունքների պաշտպանության հիմքը։

Այս երեք տասնամյակում Սահմանադրությունը դիմակայել է բազմաթիվ փորձությունների՝ քաղաքական ճգնաժամերից մինչև հասարակական վերափոխումներ։ Ամենակարևորը՝ այն հաստատեց մի պարզ ճշմարտություն. չկան «լավ» կամ «վատ» Սահմանադրություններ, կան այնպիսիները, որոնք կամ հարգվում են, կամ ոտնահարվում։

Սահմանադրության ուժը պայմանավորված է նրանով, թե որքանով է այն համահունչ երկրի քաղաքական մշակույթին, հասարակական ավանդույթներին և ժողովրդի արժեքներին։ Օրենքները կենսունակ են դառնում միայն այն դեպքում, երբ նրանք արտահայտում են հասարակության սպասումները ազատ ու արդար կյանքի վերաբերյալ։

Հայաստանի Սահմանադրության զորությունը տեսանելի է դրա անփոփոխ հոդվածներում, որոնք հստակ սահմանում են մեր տեսլականը՝ ունենալ անկախ, ժողովրդավարական և իրավական պետություն։

Օրենքի գերակայությունը մեր պետական կառուցվածքի հիմքն է։ Ժողովրդավարության և իրավունքի միասնությունն է ապահովում կայուն զարգացումը։ Առողջ պետություն չի կարող գոյություն ունենալ առանց այս երկու հիմնասյուների։

Սահմանադրությունը պետք է մնա կենդանի փաստաթուղթ՝ ի վիճակի լինելու արձագանքել ժամանակակից մարտահրավերներին և հասարակության կարիքներին՝ պահպանելով իր հիմնարար սկզբունքները։

Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ այս հոբելյանը և մաղթում խաղաղություն, կայունություն և իրավական պաշտպանվածություն»։