Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ. Աղազարյան

8 Հունիսի, 2025

Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ–ից դուրս եկած Հովիկ Աղազարյանը։«Վերջին երկու այդպիսի դեպքերը.Կառավարության նիստում արտահայտած միտքը տգիտության պահով և Լևոն Տեր Պետրոսյանի մասին այսօրվա հնչեցրած գնահատականը։Առաջին դեպքում առարկություններ չունեմ։Երկրորդ դեպքում մեկ առարկություն և մեկ դիտարկում։ Գտնում եմ, որ առաջին նախագահը ճիշտ քայլ է արել՝ այցելելով Գարեգին Բ ին։Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա ասեմ, որ այդ կոնտեքստում Լևոն Տեր Պետրոսյանին Վազգեն Սարգսյանից և Վանո Սիրադեղյանից տարանջատելը էժանագին մանիպուլյացիա է և ըստ նպատակահարմարության ճշմարիտ լինելը իրական ու դիվային նպատակները թաքցնելու անհաջող փորձ»,– գրել է անկախ պատգամավորը։