Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորության մասին

29 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե վերջինս խաղաղ վարքագիծ ցուցաբերի և համագործակցի ԱՄՆ-ի հետ։

«Եթե նրանք կարողանան խաղաղ մնալ և միանալ մեզ՝ դադարեցնելով վնաս հասցնելը, ես կհանեցի պատժամիջոցները»,— սափես է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է. «Երբեմն մեղրով ավելին ես հասնում, քան քացախով», ընդգծելով, որ պատժամիջոցների մեղմացումը կարող է Իրանի համար կարևոր հնարավորություն դառնալ։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Իրանը «հյուծված է» Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված վերջին գործողություններից ու կանխատեսել է երկրի միջուկային ծրագրի ժամանակավոր դադարեցումը։

«Հիմա, գոնե որոշ ժամանակով, վերջին բանը, ինչ նրանք պատրաստվում են անել, միջուկային զենք զարգացնելն է։ Բավական է այդքան»,— ավելացրել է Թրամփը։