Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․

27 Հունիսի, 2025

Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին: Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու, իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին:Վերջին օրերի շարունակական սանձարձակ հարձակումներն ուղղված են ոչ միայն Վեհափառ Հայրապետի կամ որևէ հոգևորականի դեմ, այլև, ըստ էության, բացահայտ պատերազմ են մեր ազգային ինքնության, միասնականության և սրբությունների դեմ ու անթաքույց ուղիղ հարված են մեր պետականության հիմքերին:Վերահաստատելով իր անսասան աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Դիվանագետների համահայկական խորհուրդը հորդորում է ազգային ու պետականամետ բոլոր ուժերին անհետաձգելիորեն մշակել և գործի դնել ժողովրդի համախմբումն ապահովող քաղաքական հատուկ գործիքակազմ երկրում ներքին համերաշխության ու սահմանադրականության ապահովման և նոր իշխանության ձևավորման համար:Պահն առավել քան օրհասական է յուրաքանչյուրիցս պահանջում է անձնական բարձր պատասխանատվություն: Լռությունն այլևս անթույլատրելի է: