Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ՀայաՔվե»-ն պահանջում է անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը

27 Հունիսի, 2025

default.jpg

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը կոչ է արել Ազգային ժողովի պատգամավորներին անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

Ըստ կազմակերպության հրապարակված հայտարարության՝ դա պայմանավորված է վերջին օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ «վարչախմբի ապօրինի գործողություններով»։

«ՀայաՔվե»-ն պահանջում է.

— Ընդդիմադիր խմբակցություններից անմիջապես նախաձեռնել վարչապետի հրաժարականի քվեարկությունը.

— Բոլոր քաղաքական ուժերին սկսել բանակցություններ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու ուղղությամբ՝ Մայր Աթոռի մասնակցությամբ:

Հայտարարությունում ընդգծված է, որ Սուրբ Էջմիածնի դեմ «աննախադեպ գործողությունները» աններելի են և պահանջում են կառավարության փոփոխություն՝ «ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող վարչախմբի» հեռացմամբ: