Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի նախագահի այցը Հայաստան կկայանա մինչև ամռան վերջ

27 Հունիսի, 2025

default.jpg

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարելիք այցը կարող է տեղի ունենալ մինչև ամառվա վերջ։ Այս մասին հունիսի 27-ին՝ մամուլի ասուլիսում, հաղորդել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանի խոսքով՝ ներկայումս գործընթացներ են ընթանում Իրանի նախագահի Հայաստան այցի նախապատրաստման համար։

«Լարված իրավիճակի պայմաններում էլ հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի Ազգային ժողովի և այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ՝ այցի մանրամասները համաձայնեցնելու նպատակով։ Փոխանակվել են փաստաթղթեր, որոնք կարող են ստորագրվել նախագահի այցի ժամանակ։ Այս պահին քննարկվում են նաև այցի շրջանակային բոլոր ծրագրերը։ Ցանկալի է, որ այցը իրականանա ամռան ընթացքում։ Անկախ պատերազմական իրավիճակից՝ կյանքը շարունակվում է», — նշել է դեսպանը։