Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը կայանալու է հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին

6 Հունիսի, 2025

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստ է նախատեսում հունիսի վերջում կամ հուլիսի սկզբին։ Նրա խոսքով՝ որոշ դրույթներ արդեն մշակվել են, և նախատեսվում է դրանք ներկայացնել խորհրդի անդամներին։

«Միևնույն է, հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում և ինչ որոշումներ են կայացվել», – վստահեցրեց նախարարը՝ չներկայացնելով լրացուցիչ մանրամասներ։


📌 Արդարադատության նախարարը՝ ցմահ դատապարտյալների, «ծեծի դեպքի» և վաղաժամկետ ազատման հնարավորության մասին

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սրբուհի Գալյանը անդրադարձավ նաև ցմահ դատապարտյալների պայմաններին, նշելով, որ այցելել է քրեակատարողական հիմնարկ՝ անձամբ լսելու նրանց խնդիրները։

Հարցին՝ արդյոք նախարարը «Նուբարաշեն» ՔԿՀ է այցելել ծեծի միջադեպից հետո, Գալյանը հակադարձեց՝ բացառելով ծեծի վերաբերյալ ձևակերպումը։

«Ես երբեք չեմ տվել այդ գործողությանը “ծեծ” երանգը և չեմ էլ տա, որովհետև դա չի համապատասխանում իրականությանը։ Դա ընդամենը միջոցառում է եղել՝ միտված ճնշելու ոչ իրավաչափ վարքագիծը», – ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատումը բացառապես դատարանի իրավասության տիրույթում է, և նախարարությունն ապահովում է միայն զեկույցների մշակումը՝ հիմնված դատապարտյալի վարքագծի վրա։

«Մեր խնդիրը վերասոցիալականացման պայմաններ ստեղծելն է, և մենք ֆիքսում ենք վարքագծում դրական դինամիկան», – նշեց նա՝ հավելելով, որ 2019-ից հետո եղել են դեպքեր, երբ ցմահ դատապարտյալներ ազատվել են պատժի կրումից։